Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Ձեռքբերումներ` ՅՈՒՆԻՍԵՖ-ի աջակցությամբ

Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի նորանշանակ ներկայացուցիչ Տանյա Ռադոչայի հետ հանդիպման ընթացքում ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը, շնորհավորելով պաշտոնավարման առթիվ, նշեց, որ անցած 20 տարվա ընթացքում հիմնադրամի հետ արդյունավետ համագործակցության արդյունքում Հայաստանին հաջողվել է շատ խնդիրներ լուծել։ Իմունականխարգելմանը, երեխաների առողջ զարգացմանը, վերարտադրողական առողջության պահպանմանն ուղղված և մի շարք այլ, այդ թվում` հանրային առողջապահական ծրագրերի շնորհիվ նկատելի նվազել են մինչև 5 տարեկան երեխաների և մայրական մահացության ցուցանիշները, բարելավվել է երեխաների առողջությունը։
«Վերջին հինգ տարում իրականացված համատեղ ծրագրերի շնորհիվ արձանագրված հաջողություններն առավել ակնառու են»,-շեշտեց նախարարը` հույս հայտնելով, որ կհաջողվի այսուհետ խորացնել այդ ձեռքբերումները։
Տանյա Ռադոչայը շնորհակալություն հայտնելով Արմեն Մուրադյանին արդյունավետ համագործակցության համար` պատրաստակամություն հայտնելով շարունակել աշխատանքը արդեն իսկ հաջողություններ արձանագրած թիմի հետ։
«Հատկապես տպավորիչ է, որ մայրական և մանկական մահացության ցուցանիշների բարելավումով մոտենում եք հազարամյակի նպատակներին»,-ասաց Տանյա Ռադոչայը` նշելով, որ վերջերս հաստատված Կայուն զարգացման նպատակները հստակեցնում են անելիքները մինչև 2030 թվականը։
Այնուհետև քննարկվեցին հանրային առողջապահական ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր։ Արմեն Մուրադյանը ներկայացրեց, որ ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Ցորենի ալյուրի հարստացման մասին» ՀՀ օրենքի նախագծին, որը 2007թ. սկսած մեծ ճանապարհ է անցել։ Սակայն հանրության որոշ խմբեր փորձում են լարվածություն ստեղծել։
«Մենք վստահ ենք, որ դա օգտակար ծրագիր է։ Եվ հաստատակամ ենք հարցը հուզական դաշտից մասնագիտական, ապացուցողական բժշկության վրա հիմնված քննարկումների դաշտ տեղափոխելու գործում»,-ասաց նախարարը` ներկայացնելով, նախարարությունը դաշտը հագեցրել է տարբեր խոշոր համալսարաններից ստացված ծանրակշիռ նյութերով։
Տանյա Ռադոչայը նշեց, որ հանրային առողջապահական ծրագրերը շատ երկրներում են հասարակության կողմից դժվար ընկալվում։ Շատ դեպքերում էլ հակաքարոզչությունը ծառայեցվում է այլ շահերի։
Երկուստեք համաձայնեցին, որ հանրային առողջապահական ծրագրերը հանրության կողմից դժվար են գնահատվում, քանզի դրանց արդյունքները ակնհայտ են դառնում տարիների ընթացքում։
Արմեն Մուրադյանը հավելեց, որ Հայաստանը լուրջ ձեռքբերումների է հասել նաև իմունականխարգելման ազգային ծրագրի շնորհիվ։ Երկրում վարակիչ հիվանդություններով պայմանավորված մահացության ցուցանիշը ցածր է 1 տոկոսից։ Նախարարը շեշտեց, որ երկիրը շատ է կարևորում ինչպես բարձրորակ պատվաստումների ձեռքբերումը, այնպես էլ` պատվաստումների բարձր ընդգրկվածության ապահովումը։ Այդ իսկ պատճառով ՀՀ կառավարությունը 2015թ. գրեթե կրկնապատկել է ծրագրի ֆինանսավորումը։
Տանյա Ռադոչայը հիշատակեց, որ անցած տարի աշխարհի տարբեր երկրներում վարակիչ հիվանդությունների բռնկումներ արձանագրվեցին, մինչդեռ Հայաստանը կարողացավ զարծ մնալ դրանից, թեև հարևան վրաստանում կարմրուկի մեծ բռնկում կար։
ՀՀ կառավարության և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի միջև ստորագրված համագործակցության 5-ամյա ռազմավարական փաստաթղթի շրջանակում ՀՀ առողջապահության նախարարության և ՅՈՒՆԻՍԵՖ-ի միջև ստորագրվել է 2014-2015թթ. գործողությունների երկամյա ծրագիր:
Տանյա Ռադոչայն առաջարկեց համատեղ աշխատանքային խումբ ստեղծել ավելի համակարգված և արդյունավետ համագործակցելու նպատակով։ Նա նաև պատրաստակամություն հայտնեց շարունակել ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից ցուցաբերվող աջակցությունը։

Կարդացեք նաև

Ապրիլի 1-ից սոցիալական կարգավիճակ ունեցող անձանց համար գործելու է սիրտ-անոթային և շաքարային դիաբետի դեղերի տրամադրման պիլոտային ծրագիր...


Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...


TAIEX փորձագիտական առաքելությունը ժամանել էր Հայաստան, որի նպատակն էր տեխնիկական աջակցություն ցուցաբերել առողջապահական ծառայությունների...


Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպում է ունեցել ստոմատոլոգիական ոլորտի խորհրդատուների հետ: Թեման` սոցիալական կրեդիտի...


Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...


Կանանց առողջությունն առանցքային դեր է խաղում հանրային առողջապահական համակարգում՝ հանդիսանալով բժշկական օգնության ընդհանուր մակարդակի...


Հայաստանի առողջապահական ծառայությունների արդյունավետության բարձրացմանը և հասցեական կառավարման գործիքների ներդրմանն ուղղված...


Հայաստանում այս պահին դիտվում է գրիպի և սուր շնչառական հիվանդությունների (ՍՇՀ) ակտիվություն։ Թե ինչպես կանխարգելել այս հիվանդությունները, ինչպես են դրանք ընթանում, և ինչ անել վարակվելու դեպքում պարզաբանել է...


Կառավարության որոշմամբ ընդայնվել է անվճար և արտոնյալ պայմաններով վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման իրավունք...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն